Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
13.12.2013 | 00:06

Երբ նայում եմ մեր ժողովրդի տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով պատմությանը, պարզ տեսնում եմ, որ այդ ուղին մենք հայ ժողովրդի հետ ենք անցել, և ավելորդ չեմ համարում ասել, որ դարեր շարունակ համատեղ ապրող մեր ժողովուրդների պատմության մասին բազմաթիվ դրվագներ են գրվել: Ոչ մի պատմաբան, ոչ մի ազգագրագետ ու մտավորական մեր բարեկամության մասին ոչ մի բացասական էջ չի գրել։ Չի գրել, ոչ թե չի ցանկացել, այլ չի եղել։ Ապավինելով մեր մտքին և գենետիկ կոդին ու Հայաստանում ստացած մեր դաստիարակությանը՝ վստահաբար կարող եմ ասել, որ երբեք չի էլ լինելու:
10.12.2013 թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրը պատահաբար մամուլից իմացա, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «ցավալի է իհարկե», Մանվել Բադեյանը վեճի է բռնվել լրագրողների հետ, դժգոհելով լրագրողի հարցերի անմակարդակ լինելուց: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան պատգամավոր կոչեցյալը նշել է. «Եթե մի եզդի այդ հարցը տար, էլի հասկանալի կլիներ»

(slaq.am):
Ես Մանվել Բադեյանին չեմ պատասխանում, համոզված եմ՝ նա մեղք չունի, ընդամենը արտահայտվել է իր «բագաժի գյորա»: Միայն խնդրում եմ նրան հայտնեք, որ յուրաքանչյուր էթնոս ներկայանում է մյուս ազգերին իր համար վարվեցողության պահվածքի որոշակի նորմերով: Իսկ եզդի ժողովուրդը ներկայանում է իր հոգու արիությամբ, քաջությամբ, բարքերի մաքրությամբ, ազնվությամբ, ազնվաբարությամբ, սեփական հարուստ և փաստառատ պատմագրությամբ։
Ըստ մի շարք պատմագիրների, միջնադարում եզդի կոչվելը մեծ պատիվ էր: Միաժամանակ հայտնեք, որ աշխարհում վատ ազգեր չկան, բոլորն էլ լավն են, ընդամենը կան լավ ու վատ մարդիկ, «և որքան վատ մարդիկ քիչ լինեն, ավելի լավ՝ բոլորիս համար»:
Քանի որ Մանվել Բադեյանը մեր օրենսդիր մարմնի ներկայացուցիչն է, հավատացած եմ, որ Դուք կհանձնարարեք այդ հարցը քննարկել ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողովում: Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի ժողովուրդը չի ուզենա, որ մեր Ազգային ժողովում լինեն նման պատգամավորներ:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ
10.12.2013 թ.

Դիտվել է՝ 2928

Մեկնաբանություններ